Առողջապահության լրատու 1.2011
Հանգույցների խնդիրը
Լիմֆոադենոպաթիան շատ հիվանդությունների «այցեքարտն» է։ Շատ քչերն են հարկ եղած ուշադրությունը դարձնում լիմֆատիկ հանգույցների վրա, որոնք մարդկանց մոտ ինֆեկցիաների «պահակակետերն» են:
Սակայն նույնիսկ մի քիչ մեծացած հանգույցները լուրջ վտանգ կարող են ներկայացնել և հարկ է անմիջապես միջոցներ ձեռք առնել:
Լիմֆոադենոպաթիան` լիմֆատիկ հանգույցների ակտիվացումը, ամենատարբեր հիվանդությունների «այցեքարտն» է: Երբեմն բժիշկը, ուսումնասիրելով այդ ախտանշանները, դժվարանում է բացատրել հիվանդության առաջացման պատճառներն առանց հատուկ հետազոտությունների: Լիմֆատիկ հանգույցների մեծացում դիտվում է կարմրախտի, կարմրուկի, մոնոնուկլեոզի, տոքսոպլազմոզի, տուբերկուլոզի ժամանակ: Պատճառներից կարող են լինել ադենովիրուսային ինֆեկցիաները:
Լիմֆատիկ հանգույցները սովորաբար բորբոքվում են ինֆեկցիայի օջախից ոչ հեռու: Եթե ցավում է կոկորդը, ապա մեծանում են պարանոցային և ենթածնոտային լիմֆատիկ հանգույցները, եթե ոտքի վրա է վերքն ու այն արդեն թարախակալել է` աճուկային հատվածի լիմֆատիկ հանգույցները, եթե ձեռքին է` անութային: Ինչո՞ւ: Բանն այն է, ինֆեկցիայի հարուցչի լիմֆատիկ համակարգ ընկնելու դեպքում հանգույցներն սկսում են իրենց «պարեկային ծառայությունը»: Նրանք «բռնում են» հարուցչին, կանխարգելելով նրա տարածումը: Ուժեղանում է օրգանիզմի պաշտպանական բջիջների` լիմֆոցիտների արտադրությունը, որոնք կուտակվում են լիմֆատիկ համակարգի այդ հատվածներում: Այնպես որ, ըստ էության, լիմֆատիկ հանգույցների մեծացումը վկայում է, որ օրգանիզմի բնական պաշտպանության գործընթացն արդեն սկսվել է: Բայց, միևնույն ժամանակ, տագնապի նման ազդանշանը շտապ ուշադրություն է պահանջում` դիմել բժշկի: Որպես կանոն, լիմֆատիկ հանգույցները շատ հաճախ են մեծանում գեր մարդկանց մոտ: Երբեմն այն ինքն իրեն անցնում է, առանց օրգանիզմի վրա անդրադարձ ունենալու: Բայց, եթե ախտընթացը շատ երկար է տևում, իսկ հանգույցը ցավոտ է ու բավական արտահայտված, օրինակ ընկույզի չափ, դա արդեն տագնապի ազդանշան է:
Պատճառ առաջին. կատուն ճանկռել է:
Շատերը տանը կատու են պահում և, եթե այդ սիրելի կենդանին ճանկռել է ձեռքը, նրա ճանկերից ինֆեկցիան ընկնում է լիմֆայի մեջ, լիմֆահանգույցն սկսում է արձագանքել: Զարգանում է «կատվի ճանկռածի հիվանդությունը» կամ բարորակ լիմֆառետիկուլոզը:
Կատուները դրանով չեն հիվանդանում, նրանք միայն իրենց ճանկերում կրում են այդ ինֆեկցիան: Բայց կատվի հասցրած վերքը կարող է խորանալ և ցավել (և թեթև ցավ, և ուժեղ), իսկ վերքից ոչ հեռու կարող է այտուց լինել: Օրինակ, եթե վերքը ձեռքին է, արմունկից ոչ հեռու, ապա կարող է այտուցվել թևատակը: Կարող է մարմնի ջերմաստիճանը բարձրանալ 37-37,50: Եթե օրգանիզմը չի հաղթահարում ինֆեկցիան, այլ լիմֆահանգույցներ են ՙներգրավվում՚ ախտընթացի մեջ, օրինակ, ըմպանի, այդ դեպքում կարող է անգինա սկսվել, արձագանքում են նաև լյարդն ու փայծաղը: Եթե վերք-քերծվածքը երկար ժամանակ չի լավանում, այն թարախակալում է, շուրջբոլորը պնդություն է շոշափվում:
Մեկ այլ «կատվային» ինֆեկցիա է տոքսոպլազմոզը, որը օրգանիզմ է թափանցում մարսողական ուղիով: Մեծանում են լիմֆատիկ հանգույցները, մարմնի ոչ այնքան բարձր ջերմաստիճանը պահպանվում է, դիտվում է թուլություն, երբեմն այտուցվում, արցունքակալում են աչքերը: Այս ինֆեկցիան հատկապես վտանգավոր է հղի կանանց համար: Եթե տանն ինչ-որ մեկն արդեն հիվանդացել է այս ինֆեկցիայով, ապա հղի կինը պետք է նրանից հեռու մնա: Այս ինֆեկցիան անբարենպաստ ազդեցություն ունի պտղի վրա:
Անվտանգության միջոցները
- Վարակումից խուսափելու համար զգույշ խաղալ կատվի հետ:
- Եթե կատուն ճանկռել է, պետք է վերքը անպայման մշակել յոդով և հետևել, մինչև այն լավանա:
- Եթե ինֆեկցիան, այնուամենայնիվ, սկսել է տարածվել, լիմֆատիկ հանգույցները մեծացել են, պետք է դիմել բժշկի` անհրաժեշտ բուժօգնության և բարդություններից խուսափելու համար:
Պատճառ երկրորդ. տրորվել են ոտքերը
Լիմֆատիկ հանգույցների մեծացման բավական հաճախակի հանդիպող և սովորական պատճառներից մեկն է նեղ կոշիկի պատճառով ոտքերի տրորվածությունը, որն անհրաժեշտ հակասեպտիկ դեղորայքով չի մշակվել: Պատահում է, որ վերքի ապաքինումը ձգձգվում է, մարդը մոռանում է դրա մասին, որովհետև այն չի ցավում, չի անհանգստացնում: Բայց, երբեմն, ինֆեկցիան ընկնում է լիմֆայի մեջ և աննկատ ախտահարում մոտակա լիմֆահանգույցը: Նման դեպքերում օրգանիզմը երբեմն ինքնուրույն հաղթահարում է ինֆեկցիան, երբեմն էլ լիմֆատիկ հանգույցի մեծացումն ուղեկցվում է թարախային ախտընթացով, որն արդեն վիրաբույժի միջամտությունն է պահանջում: Հարկ է լինում բացել լիմֆատիկ հանգույցը և մաքրել, հետագա վարակումը կանխարգելելու համար:
Անվտանգության միջոցները
- Պետք է հագնել ոտքի չափսերին հարմար կոշիկ, ոչ մեծ, ոչ փոքր: Երբեք շատ երկար չքայլել նոր կոշիկներով, առավել ևս, ճանապարհորդության դուրս գալ:
- Եթե ոտքի վրա արդեն վերք է բացվել, այն մշակել բակտերոցիդ քսուքով, հետո կպցնել մանրէազերծ սպեղանին:
- Եթե վերքը երկար ժամանակ չի լավանում, սկսել է ցավել ու անհանգստացնել, դիմել բժշկի, բարդությունները կանխարգելելու համար:
Պատճառ երրորդ. ֆուրունկուլներ
Ֆուրունկուլների առաջացումը հորմոնային փոփոխությունների մասին է ահազանգում: Բարձր քրտնարտադրության դեպքում դրանք կարող են առաջանալ անութներում (թևատակերին): Երբեմն այն պինդ այտուցի ձևով է լինում, որի տակ մաշկը կարմրած է, երբեմն էլ շատ ցավոտ է լինում նույնիսկ ձեռքը բարձրացնելը: Դա հիդրադենիտն է: Այն ինքնուրույն բուժելը հալվեի տերևով կամ այլ քսուքներով` անիմաստ է: Արդյունավետ տարբերակը բժշկին դիմելն է:
Անվտանգության միջոցները
- Մաշկի այն հատվածը, որտեղ հաճախակի են առաջանում ֆուրունկուլներ, պետք է շփել սալիցիլային սպիրտով կամ հատուկ լոսյոններով: Երբեք չի կարելի դրանք ծակել կամ ճզմել: Լավագույն տարբերակը դերմատոլոգին այցելությունն է, նա քսուք կամ շփելու միջոց կնշանակի, որոնք կնվազեցնեն այդ տհաճ երևույթի դրսևորման հաճախականությունը:
- Եթե քրտնարտադրությունը բարձր է, ուրեմն պետք է խնամքով հետևել մաշկի հիգիենային, շուտ-շուտ լոգանք ընդունել մաշկը մաքրելու համար քրտինքից ու մաշկային արտազատուկներից:
Պատճառ չորրորդ. կրծքի հատվածում պնդություն
Երբեմն անութներում լիմֆատիկ հանգույցների մեծացումը կարող է զուգակցվել կրծքի հյուսվածքի պնդությամբ: Դա բավական վտանգավոր հիվանդության նշան է, որը պահանջում է անմիջապես դիմել ուռուցքաբանին:
Կանխարգելելու համար հարկ է որոշակի տարիքից հետո պարբերաբար հետազոտվել, առողջ կենսակերպ վարել, որը ներառում է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և առողջ սնունդ:
Անվտանգության միջոցները
- Ամիսը երկու անգամ ինքնուրույն շոշափել ամեն մի կրծքագեղձը, պառկած և կանգնած վիճակում: Աննշան պնդություն շոշափելիս անգամ դիմել բժշկի:
- Կրծքի և անութային լիմֆատիկ հանգույցների ուսումնասիրությունը հարկ է պարբերաբար կատարել, եթե այդ հատվածում պատահական վնասվածք կամ տրորվածք է եղել:
Կարդացեք նաև
Հայտնի է, որ շնորհավորական ժամանակակից բացիկների համանմանը չինացիներն օգտագործել են ավելի քան հազար տարի առաջ: Սակայն սկզբում դրանց վրա ցույց էր տրված միայն այն մարդու անունը, ով այցելում էր տանտիրոջը, սակայն նրան տանը չէր գտնում...
Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են. քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների տարաների պատրաստման դեպքում, կարող են ընկնել սննդի մեջ, իսկ այնտեղից` մարդու օրգանիզմ...
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Ամասիայի առողջության կենտրոնի բացման արարողությանը...
Բրուցելոզն ինֆեկցիոն հիվանդություն է, որը հրահրվում է Brucella տեսակի մանրէներով և մարդուն փոխանցվում է տնային կենդանիներից: Մարդու մոտ բրուցելոզն անվանում են նաև ալիքանման տենդ, մալթայան տենդ, միջերկրածովյան տենդ, Բանգի հիվանդություն և այլն...
Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը...
2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում...
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմին` առողջապահության ավագ տնտեսագետ Օուեն Սմիթին...
Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%...
Թվում է, ձվից հասարակ էլ ինչ կարող է լինել: Բայց, իզուր չէ, որ հենց ձուն է խորհրդանշում կյանքի սկիզբը: Ձուն բարձր կենսաբանական և սննդարար արժեք պարունակող մթերք է...
Սրտի անոթների աթերոսկլերոզի պատճառով առաջացած կրծքահեղձուկի (ստենոկարդիա) բուժման երկու հիմնական մեթոդ գոյություն ունի` դեղորայքային և ինվազիվ (սրտի զարկերակների նեղացած լուսանցքի բացում կամ շունտավորում)...
Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քաղաքավարական այցով հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին...
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» (EFI) տարածաշրջանային առաջին գիտաժողովը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն